13 Mashtots ave., Yerevan, Armenia +374 91 199309

Հայկական խոհանոցը հիանալի կոմբինացիա է տարատեսակ համերի, բույրերի և համեմունքների: Ավանդական ոգով համեմված հայկական խոհանոցը սերտորեն կապված է արևելյան խոհանոցի հետ:

 Հաց

Հայերը հաց ուտում են գրեթե ամեն ինչի հետ: Հայստանը հայտնի է իր յուրահատուկ տափակ հաց Լավաշով, որը պատրաստվում է հատուկ եղանակաով: Հայկական գյուղերում Դուք կարող եք հաճախ հանդիպել կավե վարառաններ, որտեղ պատրաստում են Լավաշը: Պատրաստման ընթացքը չափազանց հետաքրքիր է: Հայերը սիրում են լավաշի մեջ փաթաթել գրեթե ամենինչ. հատկապես պանիր և չամանի մեջ թաթախված տավարի մսի բարակ կտորներ, որոնք կոչվում են բաստուրմա:

Հիմնական ուտեստներ

Հայերը նաև շատ միս են ուտում: Նրանք սիրում են պատրաստել խորոված: Ամռանը այն մատուցվում է խորոված բանջարեղենների հետ, օրինակ` լոլիկ, բադրջան, տաքդեղ, որոնք նույնպես պատրաստվում են կրակի վրա:
Չնայած որ այս երկրում չկա ծով, Հայաստանում կան բազմաթիվ ձկնատեսակներ, որոնց որսում են Սևանա լճում: Նրանցից լավագույնը համարվում է իշխանը: Ամռանը Սևանա լճի ափին պատրաստված խորոված ձուկը իրոք արժանի համտեսելուն:
Հայկական ավանդական ուտեստ է նաև Տոլման: Համարյա բոլոր հայ կանայք գիտեն նրա պատրաստման բաղադրատոմսը: Պատրաստման ժամանակ համի համար երբեմն ավելացվում են խնձորի և սերկևիլի կտորներ:
Քյուֆտան ևս ազգային ուտեստ է: Երկրի տարբեր վայրերում այն պատրաստվում է յուրովի: Շատ ճանաչված է Գավառի քյուֆտան: Այն բավականին դժվար է պատրաստել, երբ Դուք ունեք կտրտած միս: Միսը, համեմված սոխի կտորներով, փաթաթվում է գնդիկների տեսքով և այնուտետև եփվում է եռացող ջրի մեջ: Արդյունքը պարզապես ապշեցուցիչ է: Գավառի քյուֆտա մատուցվում է շերտերով կտրտված` կարագի հետ:  

Հարիսան հայկական ուտեստներից ամենահինն է, ինչը շատ բնորոշ է Հայստանի համար: Այն պատրաստվում է ցորենի հատիկներից և հավի մսից, որոնք պետք է երկար ժամանակ եփվեն:

Հատկանշական է նաև այն փաստը, որ Հայաստանում աճող մրգերն ու բանջարեղենը յուրատեսակ համ ունեն, որն էլ իրենցից պատրաստված ամեն բան դարձնում է առողջարար և համեղ:

Ըմպելիքներ

Հայաստանը ճանաչված է իր գինու և կոնյակի համար: Հայաստանը ունի խաղողի աճեցման և գինեգործության մոտ 40 դարվա պատմություն:
Հայկական կոնյակը հնեցվում է կաղնու տակառներում: Ամենաերիտասրդ Հայկական կոնյակ առնվազն 3 տարեկան է: Գարեջուրը նույնպես արտադրվում է երկրում: Գարեջրի արտադրման ավանդույթները գալիս են դեռ ուրարտական շրջանից: Սուրճը ազդանշում է հայկական ցանկացած ուտեստի ավարտը, և շատ նման է Թուրքիայի, Հունաստանի և Միջին արևելքի ասիական սուրճին: Այն սովորաբար մատուցվում է քաղցրավենիքի և հրուշակեղենի համեղ ընտրանիով, որն իր մեջ ներառում նաև գաթա և փախլավա:
Հայաստանը  հայտնի է նաև իր հանքային ջրերի բուժիչ հատկություններով: Հայաստանում գտնվելով Դուք կարող եք ինչպես ըմպել հայկական հանքային ջրերը, այնպես էլ լոգանք ընդունել բնական տաք ջրի աղբյուրներում և ամբողջ երկրի տարածքով սփռված առողջարաններում:


Մրգեր

Շատ մրգեր, ինչպես օրինակ դեղձը, խնձորը, նուռը, տանձը, բալը, թութը, թուզը, խաղողը, ելակը, տարատեսակ ընկույզներ աճում են Հայաստանում: Սակայն ծիրանը մնում է բոլոր մրգերի թագուհին: Այն աճում է Հայաստանում անհիշելի ժամանակներից: Շատերն  են փորձել հայկական ծիրանը աճեցնել իրենց հայրենիքում, սակայն արդյունքում ստացված միրգը չունեցավ Հայաստանում աճեցված ծիրանի համը: Այսպիսի յուրահատուկ համը պայմանավորված է Հայաստանի հողով և արևով: