13 Mashtots ave., Yerevan, Armenia +374 91 199309

ՄԳԵ Կավալիեր Հյուրատուն 3***

ՄԳԵ Կավալիեր քոթեջները գտնվում են Կոտայքի մարզի Արզական գյուղում, Աղվերանի հարևանությամբ: Երևանից ընդհամենը 45կմ երթևեկելով կարող եք հայտնվել հիանալի բնության գրկում, որտեղ և գտնվում են ՄԳԵ Կավալիեր քոթեջները: : Իր հրապուրիչ աշխարհագրական դիրքից և մաքուր օդից բացի ՄԳԵ ԿԱՎԱԼԻԵՐ քոթեջները աչքի են ընկնում նաև իրենց խնամվածությամբ և մաքրությամբ: ՄԳԵ  Կավալիեր տարածքում կան մեկ և երկու հարկանի քոթեջներ, որոնցից յուրաքանչյուր հարկը առանձին համար է և ունի իր առանձին մուտքը: Քոթեջներում կան բոլոր կենցաղային հարմարությունները` անհրաժեշտ կահավորանք, առանձին սանհանգույց, մշտական տաք և սառը ջուր, սրբիչներ, սպասք, սառնարան, հեռուստացույց, DVD նվագարկիչ, արբանյակային ալեհավաք, հեռախոս և այլն: ՄԳԵ  Կավալիերի տարածքով հոսում է Դալար գետը: Շատ հարմար է հատկապես ընտանիքով այցելուների համար, քանի որ տարածքում կան բազմատեսակ զվարճանքային վայրեր տարբեր տարիքի հյուրերի համար, ինչպիսիք են` բացօթյա մանկական խաղահրապարակ, բասկետբոլի խաղահրապարակ, կարաոկե բար, սաունա լողավազանով, սեղանի թենիս և այլն: Տարածքում կան փակ և բացօթյա տաղավարներ, անտառին մոտ գտնվող նստարաններ և մուտք դեպի անտառ, որտեղ ցերեկը կարելի է զբոսնել: Այստեղ կարող եք պատվիրել նաև սնունդ, որը շատ համեղ է և էկոլոգիապես մաքուր: Հացը, հայկական ավանդական լավաշը, պանիրը և այլ կաթնամթերքները պատրաստվում են տեղում:
Անվճար տրամադրվում են` ավտոկայանատեղի, խորովածի մանղալ, մեծերի և փոքրերի խաղահրապարակ, շախմատ, նարդի, կարթեր, բաղնիքի հողաթափեր, վարսահարդարիչ և առաջին անհրաժեշտության դեղորայք:

Երկտեղանոց քոթեջ Դ 7,000

Երեքտեղանոց քոթեջ Դ 20,000

Չորստեղանոց քոթեջ Դ 25.000

6-տեղանոց քոթեջ Դ 35.000

3 անգամյա սնունդն արժե 5000 դրամ` յուրաքանչյուր անձի համար: