13 Mashtots ave., Yerevan, Armenia +374 41 501530, +37410 501530


The best way to discover Armenia


+374 41 501530

Քաղաքակրթության օրրան 

Հայաստանն աշխարհի հնագույն երկրներից մեկն է: Գիտական հետազոտությունները, հնեաբանական պեղումները, հինավուրց ձեռագրերն ու քարտեզները և անգամ Աստվածաշունչը ապացուցում են, որ Հայկական լեռնաշխարհը քաղաքակրթության հնագույն օրրանն է:

Հին ժամանակներում եգիպտացիներն ու շումերները հավատացած էին, որ իմաստությունն ու գիտությունները իրենց են հասել Հայկական լեռնաշխարհից: Այդ երկիրը համարվում էր սուրբ երկիր, իսկ այնտեղ բնակվող մարդկանց անվանում էին Աստծո մարդիկ:

Հայկական լեռնաշխարհը համարվում է այն վայրը, որտեղ Աստված ստեղծեց մարդկությանը: Եդեմի բոլոր 4 գետերը` Տիգրիսը, Եփրատը, Փիսոնը և Գեհոնը սկիզբ են առնում Հայկական լեռնաշխարհից: Աստվածաշնչյան պատմությունը Համաշխարհային ջրհեղեղի մասին, Նոյան տապանը, սուրբ Արարատ լեռը, որի ստորոտին Նոյը տնկեց խաղողի առաջին որթը, փոխանցվել են սերնդե սերունդ և ավելի խորհրդավոր դարձրել Հայկական լեռնաշխարհը:

Հին ժամանակներում հայերը հավատում էին, որ իրենց նախնիների հոգիները իջնում են աստղերից և սուվորեցնում նրանց աստվածային գիտելիքներ` լեզու, կրակ ստանալու և պահպանելու, հող վարելու հմտություններ, անասնապահություն, մետաղների մշակում, կրոնական արարողություններ և այլն:

Այդ հին հավատալիքները ապացուցված էին նաև գիտնականների կողմից` հայերն առաջինն էին, ովքեր հիմնեցին օջախը, այդ տարածքում բնակվող կանայք առաջինն էին, որոնք սովորեցին պահպանել կրակը:

Ի տարբերություն մյուս հինավուրց ժողովրդների` շումերների և աքքադների, որոնք ժամանակին մեծ դեր ունեին այս տարածքում, սակայն հետագայում անհետացան պատմական բեմահարթակից, հայերը ողջ մնացին և պահպանեցին իրենց ազգային անհատականությունը: Այսօր հայ ազգը պատկանում է այն փոքրաթիվ ազգերի թվին, որոնք գոյություն ունեն իրենց նախնիների կողմից ստեղծված քաղաքակրթության սկզբից ի վեր: Հայաստանն իր հզորության գագաթնակետին հասավ Տիգրան Մեծի օրոք` մ.թ.ա. 95-ից 55 թվականները: Մ.թ.ա. 66թ. հայկական արքայից արքա Տիգրան Մեծը և հռոմեական գեներալ Պոմպեոս Մագնուսը պայմանագիր կնքեցին, որի համաձայն` Հայաստանը զբաղեցնում էր 316000 քառ. կմ տարածք: Դա Մերձավոր Արևելքի երրորդ մեծ պետությունն էր Հռոմեական կայսրությունից և Պարթևական թագավորությունից հետո: Հայոց թագավորներից հզորագույն թագավոր Տիգրան Մեծի կայսրության սահմանները ձգվում էին Կասպից ծովից մինչև Միջերկրական և Սև ծովերը: Տիգրան Մեծի օրոք Հայաստանի տարածքը 10 անգամ մեծ էր, քան ներկայիս Հայաստանի տարածքը:

Հայերը շարունակում են ապրել իրենց պատմական հայրենիքի 1/10 հատվածում: Ոմանք այցելում են Հայաստան ուխտագանացության համար, մյուսները` հիանալու սուրբ Արարատ լեռան պատկերով, ուրիշները` հանդիպելու հայ մարդկանց, ծանոթանալու նրանց արժեքների հետ, բավականություն ստանալու հայ մարդու հյուրընկալ և բարյացակամ վերաբերմունքից, որի նկարագիրը հնի և նորի, եվրոպականի և ասիականի, ժամանակակից և ավանդական մտածողության յուրատեսակ համադրություն է: